«Բարսելոնան» ուժեղ էր «Սելտայից» (տեսանյութ)

00:58   10 հոկտեմբերի, 2022

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» սեփական խաղադաշտում մրցեց «Սելտայի» հետ։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 17-րդ րոպեին խփեց 19-ամյա իսպանացի կիսապաշտպան Պեդրին։

«Բարսելոնան» 22 միավորով առաջինն է։ Նույնքան միավոր ունի «Ռեալը», որը գոլերի տարբերությամբ երկրորդն է։ «Սելտան» 11-րդն է՝ 10 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Բարսելոնա» - «Սելտա»՝ 1:0 (տեսանյութ)

Պեդրի, 17



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.