23:55 9 հոկտեմբերի, 2022Անգլիայի առաջնության 10-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Լիվերպուլում մրցեց «Էվերտոնի» հետ եւ հասավ կամային հաղթանակի 2:1 հաշվով։
Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմին հաղթանակ բերեց 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գոլը, որը 700-րդն է պորտուգալացի ֆուտբոլիստի ակումբային կարիերայում։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն առաջին անգամ աչքի ընկավ։
Պրեմիեր լիգայում առաջին անգամ մանչեսթերյան թիմի մեկնարկային կազմում էր բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն, որն էլ գոլային փոխանցում կատարեց Ռոնալդուին։
«Մանչեսթեր Յունայթեդը» 8 խաղից հետո 15 միավորով 5-րդն է, «Էվերտոնը» 9 խաղում վաստակել է 10 միավոր եւ 12-րդն է։
Անգլիայի առաջնություն, 10-րդ տուր
«Էվերտոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:2 (տեսանյութ)
Ալեքս Իվոբի, 5 - Անտոնի, 15, Կրիշտիանու Ռոնալդու, 44
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.