21:29 9 հոկտեմբերի, 2022Անգլիայի առաջնության 10-րդ տուրում առաջատար «Արսենալը» Լոնդոնում ընդունեց փոխչեմպիոն «Լիվերպուլին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը հաղթեց 3:2 հաշվով։
Խաղի հաշիվն արդեն առաջին րոպեին բացեց «Արսենալի» բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելին։ Դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Բուկայո Սական։
Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմին բրազիլացի Ալիսոն Բեքերի պաշտպանած դարպասը գրավեցին ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունիեսը եւ բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն։
9 խաղից հետո «Արսենալը» 24 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից»։ «Լիվերպուլը» (8 խաղ) 10-րդն է՝ 10 միավոր։
Անգլիայի առաջնություն, 10-րդ տուր
«Արսենալ» - «Լիվերպուլ»՝ 3:2 (տեսանյութ)
Գաբրիել Մարտինելի, 1, Բուկայո Սակա, 45+5, 76, 11մ - Դարվին Նունիես, 34, Ռոբերտո Ֆիրմինո, 53
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.