Վարազդատ Հարոյան․ Այս խմբում բոլոր թիմերի դեմ էլ կարելի է պայքարել

16:02   9 հոկտեմբերի, 2022

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը մեկնաբանել է  հոկտեմբերի 9-ին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում տեղի ունեցած 2024թ. Եվրոպայի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը, հաղորդում է  ՀՖՖ-ի կայքը։

Հայաստանի հավաքականն ընդգրկվել է D խմբում․ մրցակիցներն են Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի թիմերը:

«Կարծում եմ՝ ամենաբարդ խումբը չէ, բոլորի հետ էլ կարող ենք խաղալ: Մի փոքր տարբերվում է Ուելսի հավաքականը, որովհետև ֆիզիկապես շատ ամուր թիմ է:

Այդպիսի թիմերի դեմ խաղալու փորձ ունեցել ենք արդեն: Խորվաթիայի վերաբերյալ նոր ասելիք չունեմ: Այս խմբում բոլոր թիմերի դեմ էլ կարելի է պայքարել»,- ասել է Վարազդատ Հարոյանը։

Եվրո-2024, ընտրական փուլ

A խումբ․ Իսպանիա, Շոտլանդիա, Նորվեգիա, Վրաստան, Կիպրոս։

B խումբ․ Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Իռլանդիա, Հունաստան, Ջիբրալթար,

C խումբ․ Իտալիա, Անգլիա, Ուկրաինա, Հյուսիսային Մակեդոնիա, Մալթա։

D խումբ․ Խորվաթիա, Ուելս, Հայաստան, Թուրքիա, Լատվիա։

E խումբ․ Լեհաստան, Չեխիա, Ալբանիա,  Ֆարերյան կղզիներ, Մոլդովա։

F խումբ․ Բելգիա, Ավստրիա, Շվեդիա, Ադրբեջան, էստոնիա։

G խումբ․  Հունգարիա, Սերբիա, Չեռնոգորիա, Բուլղարիա, Լիտվա։

H խումբ․ Դանիա, Ֆիլանդիա, Սլովենիա, Ղազախստան, Հյուսիսային Իռլանդիա, Սան Մարինո։

I խումբ․ Շվեյցարիա, Իսրայել, Ռումինիա, Կոսովո, Բելառուս, Անդորրա։

J խումբ․ Պորտուգալիա, Բոսնիա-Հերցեգովինա, Իսլանդիա, Լյուքսեմբուրգ, Սլովակիա, Լիխտենշտեյն։

Ընտրական հանդիպումները տեղի կունենան հաջորդ տարվա մարտից նոյեմբեր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։