Մաքս Ֆերստապենը՝ Ֆորմուլա-1-ի կրկնակի չեմպիոն (ֆոտո, վիդեո)

13:04   9 հոկտեմբերի, 2022

«Ռեդ Բուլի» հոլանդացի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը կարիերայում երկրորդ անգամ դարձավ Ֆորմուլա-1-ի չեմպիոն՝ պաշտպանելով անցած տարի նվաճած տիտղոսը։

Մաքս Ֆերստապենի հաղթանակով ավարտվեց Ճապոնիայի Մեծ մրցանակը, ինչի շնորհիվ նա ընդհանուր հաշվարկում ապահովեց առաջին տեղը։

«Ֆերարիի» մրցարշավորդ Կառլոս Սայնսի բոլիդի վթարի պատճառով մրցումը դադարեցվել էր հենց սկզբում։ Երկու ժամ վերսկսված մրցման 53 շրջանի փոխարեն ավտոարշավորդները հաղթահարեցին 30 շրջան։

Ֆորմուլա-1․ Ճապոնիայի Մեծ մրցանակ

1. Մաքս Ֆերստապեց («Ռեդ Բուլ»)՝ 30 շրջան

2. Սերխիո Պերես («Ռեդ Բուլ») +27,066

3. Շառլ Լեկլեր («Ֆերարի») +31,763

4. Էստեբան Օկոն («Ալպին») +39,685

5. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») +40,326

6. Սեբաստիան Ֆետել («Աստոն Մարտին») +46,358

7. Ֆերնանդո Ալոնսո («Ալպին») +46,369

8. Ջորջ Ռասել («Մերսեդես») +47,661

9. Նիկոլաս Լատիֆի («Ուիլյամս») +1:10,143

10. Լանդո Նորիս («Մաքլարեն») +1:10,782

Ընդհանուր հաշվարկ

  1. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ»)՝ 366 միավոր
  2. Սերխիո Պերես («Ռեդ Բուլ»)՝ 253
  3. Շառլ Լեկլեր («Ֆերարի»)՝ 252
  4. Ջորջ Ռասել («Մերսեդես»)` 207
  5. Կառլոս Սայնս («Ֆերարի»)՝ 202
  6. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)` 180
  7. Լանդո Նորիս («Մաքլարեն»)` 101
  8. Էստեբան Օկոն («Ալպին»)` 78
  9. Ֆերնանդո Ալոնսո («Ալպին»)` 65
  10. Վալտերի Բոտաս («Ալֆա Ռոմեո»)՝ 46



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։