ՊՍԺ-ն ոչ ոքի խաղաց առանց Մեսիի (տեսանյութ)

00:54   9 հոկտեմբերի, 2022

Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Ռեյմսին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 0:0:

41-րդ րոպեին մրցավարի հետ վիճաբանության համար հեռացվեց փարիզյան թիմի 36-ամյա իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը։

ՊՍԺ-ի 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին վնասվածքի պատճառով հայտավորված չէր այս խաղին։

ՊՍԺ-ն 26 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Մարսելից»։ «Ռեյմսը» 14-րդն է՝ 8 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 10-րդ տուր

«Ռեյմս» - ՊՍԺ՝ 0:0 (տեսանյութ)

Հեռացում՝ Սերխիո Ռամոս (ՊՍԺ),  41, երկրորդ դեղին քարտ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։