«Մարսելն» անսպասելի պարտություն կրեց եւ հետ մնաց ՊՍԺ-ից (տեսանյութ)

21:14   8 հոկտեմբերի, 2022

Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրում «Մարսելը» տանը մրցեց «Այաչոյի» հետ եւ կրեց անսպասելի պարտություն 1:2 հաշվով։

«Մարսելը» 23 միավորով մնաց երկրորդ տեղում։ Առաջատար ՊՍԺ-ն մեկ հանդիպում քիչ է անցկացրել եւ ունի 25 միավոր։ «Այաչոն» 18-րդն է՝ 7 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 10-րդ տուր

«Մարսել» - «Այաչո»՝ 1:2 (տեսանյութ)

Դիմիտրի Պայետ, 15, 11մ - Բեւիկ Մուսիտի Օկո, 25, Լեոնարդո Բալերդի, 47, ինքնագոլ

«Ռեյմս» - ՊՍԺ՝ 23:00 (Երեւանի ժամանակ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։