Անչելոտի․ Կարծում եմ՝ Կուրտուան կմասնակցի «Էլ Կլասիկոյին»

15:52   7 հոկտեմբերի, 2022

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի եւ բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուայի մարզավիճակի մասին։

«Բենզեման մեկ ամսվա դադարից հետո երկու հանդիպում անցկացրեց եւ ծանրաբեռնվածությունը զգացվում է։ Չի բացառվում, որ վաղը նա ստանա խաղաժամանակ։

Կուրտուայի վիճակը դեռ վերջնական պարզ չէ։ «Շախտյորի» դեմ Չեմպիոնների լիգայի հաջորդ հանդիպումը նա, հավանաբար, բաց կթողնի, բայց կարծում եմ Կուրտուան կմասնակցի «Էլ Կլասիկոյին»»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը։ Դարպասապահը բուժում է ստանում ռադիկուլիտի դեմ։

Իսպանիայի առաջնության «Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։