ATP-500. Ջոկովիչը դուրս եկավ քառորդ եզրափակիչ եւ կմրցի Խաչանովի հետ

18:15   6 հոկտեմբերի, 2022

Աստանայում (Ղազախստան) անցկացվող թենիսի ATP-500 շարքի մրցաշարի երկրորդ շրջանում սերբ Նովակ Ջոկովիչը մրցեց հոլանդացի Բոտիկ վան դե Զանդսխուլպի հետ եւ առավելության հասավ 6:3, 6:1 հաշվով։

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի հաղթողի մրցակիցը քառորդ եզրափակիչում կլինի ռուսաստանցի Կարեն Խաչանովը, որը երկրորդ շրջանում հաղթել էր խորվաթ Մարին Չիլիչին։

Աստանայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,9 միլիոն դոլար է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։