ՉԼ․ Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

14:12   6 հոկտեմբերի, 2022

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումների արդյունքում՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների քառյակը․

Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմ, որը գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ է դարձել իսպանական «Սեւիլիայի» դեմ խաղում, գերմանական թիմը հաղթել է 4:1 հաշվով։

Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիա, որը երեք գոլային փոխանցում է կատարել իսրայելական «Մաքաբի Հայֆայի» դեմ խաղում, իտալական թիմը հաղթել է 3:1 հաշվով։

Իտալական «Նապոլիի» պաշտպան Ջովանի Դի Լորենցո, որը գոլի հեղինակ է դարձել Նիդեռլանդների չեմպիոն Ամստերդամի «Այաքսի» դեմ խաղում՝ 6:1։

Գերմանական «ՌԲ Լայպցիգի» պորտուգալացի հարձակվող Անդրե Սիլվա, որը երկու գոլ է խփել շոտլանդական «Սելթիկի» դեմ խաղում՝ 3:1։

 Քվեարկությունն անցկացվում է ՈւԵՖԱ-ի կայքում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։