ATP-500. Կարեն Խաչանովի կամային հաղթանակը

13:15   6 հոկտեմբերի, 2022

Աշխարհի 18-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը կամային հաղթանակ տարավ Աստանայում (Ղազախստան) անցկացվող ATP-500 շարքի մրցաշարի երկրորդ շրջանում։ Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 14-րդ ռակետ, խորվաթ Մարին Չիլիչի հետ եւ առավելության հասավ 2:6, 6:3, 6:3 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 26 րոպե։

Քառորդ եզրափակիչում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի սերբ Նովակ Ջոկովիչի եւ հոլանդացի Բոտիկ վան դե Զանդսհուլպի դիմակայության հաղթողի հետ։

Աստանայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,9 միլիոն դոլար է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։