«Միլանի» գլխավոր մարզիչը՝ «Չելսիից» կրած 0:3 հաշվով պարտության մասին

10:42   6 հոկտեմբերի, 2022

Իտալիայի չեմպիոն «Միլանի» իտալացի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է Լոնդոնում անգլիական «Չելսիից» կրած 0:3 հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում։

«Հանդիպումը լավ սկսեցինք, բայց հետո բազմաթիվ սխալ որոշումներ ընդունեցինք։ Հստակ է, որ ավելին կարող էինք անել եւ խուսափել այսպիսի արդյունքից։

«Չելսիի» երկրորդ գոլն վճռորոշ եղավ այս խաղում։ Այն փոխեց մեր վերաբերմունքը, իսկ այս մակարդակում չի կարելի թուլացնել ճնշումը, համակերպվել հաշվի հետ»,- Պիոլիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Չեմպիոնների լիգա, երրորդ տուր

E խումբ

«Չելսի» - «Միլան»՝ 3:0 (տեսանյութ)

Ուեսլի Ֆոֆանա, 24, Պիեր-Էմերիկ Օբամեյանգ, 56, Ռիս Ջեյմս, 62

«Զալցբուրգ» - «Դինամո Զագրեբ»՝ 1:0 (տեսանյութ)

Նոա Օկաֆոր, 71, 11մ

Մրցաշարային դրություն․ «Զալցբուրգ»՝ 5 միավոր, «Չելսի»՝ 4, «Միլան»՝ 4, «Դինամո Զագրեբ»՝ 3։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։