Չեմպիոնների լիգա․ Ջուդ Բելինգեմի ռեկորդները (տեսանյութ)

01:16   6 հոկտեմբերի, 2022

Դորտմունդի «Բորուսիայի» 19-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ամենաերիտասարդ ավագը, որը կարողացավ գոլ խփել։ Խմբային մրցաշարի երրորդ տուրում «Բորուսիան» 4:1 հաշվով հաղթեց իսպանական «Սեւիլիային», Բելինգեմն աչքի ընկավ 41-րդ րոպեին (տեսանյութ

Բելինգեմը նաեւ առաջին կիսապաշտպանն է, որին հաջողվում է Չեմպիոնների լիգայի երեք խաղում անընդմեջ գոլի հեղինակ դառնալ մինչեւ 20 տարեկանը։ Նա նաեւ ամենաերիտասարդ անգլիացի ավագն է, որը Չեմպիոնների լիգայի հանդիպումը սկսեց մեկնարկային կազմում, հաղորդում է ESPN-ը։

Բելինգեմը 2020թ․ ամռանն է միացել «Բորուսիային», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։