ԵԱ․ Վաղարշակ Քեյանը նվաճեց տիտղոսը

18:32   4 հոկտեմբերի, 2022

Իտալիայում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Վաղարշակ Քեյանը նվաճեց հաղթողի ոսկե մեդալը։

46 կգ քաշային կարգի եզրափակիչում նա մենամարտեց անգլիացի Ջոն Թոմասի հետ եւ հաղթեց երեք ռաունդներում էլ՝ 5:0:

Եզրափակիչում կմենամարտեն նաեւ 52  կգ աշային Էրիկ Առստամյանն ու 70 կգ քաշային Երանոս Օհանյանը։

Կիսաեզրափակիչում Վաղարշակ Քեյանը հաղթել էր բուլղարացի Ալեքսանդր Պապովին, Էրիկ Առստամյանը՝ իռլանդացի Ջոն Հարթին, Երանոս Օհանյանը՝ Իտալիան ներկայացնող Գաբրիել Մորալին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։