Օբամեյանգ․ Փլեյ-օֆֆ դուրս գալու համար պետք է հաղթենք «Միլանին»

23:56   3 հոկտեմբերի, 2022

Լոնդոնի «Չելսիի» գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը խոսել է Իտալիայի չեմպիոն «Միլանի» հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմեր կհանդիպեն Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում։

«Հնարավոր է՝ տանը վաստակենք առաջին 3 միավորն այս մրցաշրջանում։ Կարծում եմ՝ շատ կարեւոր է, եթե ցանկանում ենք հաղթահարել խմբային փուլի արգելքը եւ դուրս գալ փլեյ-օֆֆ։ Առաջիկա երկու հանդիպումները «Միլանի» հետ առանցքային կլինեն։ Պետք է բնավորություն դրսեւորենք եւ հասնենք մեր նպատակին»,- Օբամեյանգի խոսքը մեջբերում է The Sun-ը։

«Չելսի» - «Միլան» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին Լոնդոնում, պատասխան հանդիպումը Միլանում հոկտեմբերի 11-ին է։ Երկու տուրից հետո «Չելսին» 1 միավորով վերջինն է E խմբում։ «Միլանը» առաջինն է՝ 4 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող Զագրեբի «Դիանմոն» ունի 3 միավորո, երրորդը ավստրիական «Զալցբուրգն» է՝ 2 միավոր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։