«Մանչեսթեր Սիթին» 6:3 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» (ֆոտո, վիդեո)

18:50   2 հոկտեմբերի, 2022

Անգլիայի առաջնության 9-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթեց 6:3 հաշվով։ 

«Մանչեսթեր Սիթիից» երեքական գոլ խփեցին 22-ամյա անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենն ու 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, որը նաեւ երկու գոլային փոխանցում կատարեց Ֆոդենին։ Հոլանդին երկու գոլային փոխանցում կատարեց բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն։

«Մանչեսթեր Յունայթեդից» աչքի ընկավ բրազիլացի կիսապաշտպան Անտոնին, իսկ ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալը դարձավ դուբլի հեղինակ։

8 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 20 միավորով երկրորդն է եւ 1 միավոր է հետ առաջատար «Արսենալից» (8 խաղ)։ «Մանչեսթեր Յունայթեդը» (7 խաղ) 6-րդն է՝ 12 միավոր

Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 6:3 (տեսանյութ)

Ֆիլ Ֆոդեն, 8, 44, 73, Էրլինգ Հոլանդ, 34, 37, 64  -  Անտոնի, 56, Անտոնի Մարտիալ, 84, 90, 11մ



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.