Լեւանդովսկու գոլը հաղթանակ բերեց «Բարսելոնային» (տեսանյութ)

00:51   2 հոկտեմբերի, 2022

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Մալյորկայի» հետ։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

20-րդ րոպեին Իսպանիայի հավաքականի հարձակվող Անսու Ֆատիի փոխանցումն արդյունավետ օգտագործեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։

«Բարսելոնան» 19 միավորով բարձրացավ առաջին տեղ եւ 1 միավոր առաջ է մեկ հանդիպում քիչ անցկացրած «Ռեալից»։ «Մալյորկան» 10-րդն է՝ 8 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Մալյորկա» - «Բարսելոնա»՝ 0:1 (տեսանյութ)

Ռոբերտ Լեւանդովսկի, 20



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։