Թրիլերային վերջաբանով խաղում հաղթեց «Միլանը»՝ 3:1 (տեսանյութ)

00:46   2 հոկտեմբերի, 2022

Իտալիայի առաջնության 8-րդ տուրում չեմպիոն «Միլանը» հյուրընկալվեց «Էմպոլիին» եւ առավելության հասավ 3:1 հաշվով։

79-րդ րոպեին պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց հյուրերի խորվաթ հարձակվող Անտե Ռեբիչը։

Ավելացված երկրորդ րոպեին «Էմպոլիից» հավասարությունը վերականգնեց ալբանացի կիսապաշտպան Նեդիմ Բայրամին, սակայն 2 րոպե անց չեմպիոնների երկրորդ գոլը խփեց սենեգալցի պաշտպան Ֆոդե Բալու-Տուրեն, իսկ ավելացված 7-րդ րոպեին հաշիվը 3:1 դարձրեց Ռաֆայել Լեաուն։

«Միլանը» 17 միավորով երրորդն է, «Էմպոլին» 14-րդ տեղում է՝ 7 միավոր։

Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր

«Էմպոլի» - «Միլան»՝ 1:3 (տեսանյութ)

Նեդիմ Բայրամի, 90+2 - Անտե Ռեբիչ, 79, Ֆոդե Բալու-Տուրե, 90+4, Ռաֆայել Լեաու, 90+7



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։