17:20 1 հոկտեմբերի, 2022Անգլիայի առաջնության 9-րդ տուրում տեղի ունեցավ լոնդոնյան դերբին «Արսենալի» եւ «Տոտենհեմի» մասնակցությամբ։ 3:1 հաշվով առավելության հասավ իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը։
«Արսենալից» աչքի ընկան կիսապաշտպան Թոմաս Փարթին (Գանա), բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը եւ շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական։ Իտալացի Անտոնի Կոնտեի գլխավորած թիմի միակ գոլը 11-մետրանոցից խփեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։ «Տոտենհեմից» 62-րդ րոպեին կոպիտ խաղի համար հեռացվեց բրազիլացի պաշտպան Էմերսոնը։
Xhaka makes it 3 for Arsenal #PL #ARSTOT pic.twitter.com/PwNKvCGpiZ
— MD Sports (@mda_creations) October 1, 2022
8 խաղից հետո «Արսենալը» 21 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Տոտենհեմը» երրորդն է՝ 17 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող եւ մեկ հանդիպում քիչ անցկացրած չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» նույնպես ունի 17 միավոր։
Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր
«Արսենալ» - «Տոտենհեմ»՝ 3:1 (տեսանյութ)
Թոմաս Փարթի, 20, Գաբրիել Ժեզուս, 49, Գրանիտ Ջակա, 67 - Հարի Քեյն, 31, 11մ
Հեռացում՝ Էմերսոն («Տոտենհեմ»), 62
«Քրիսթալ Փելաս» - «Չելսի»՝ 18:00 (Երեւանի ժամանակ)
«Լիվերպուլ» - «Բրայթոն»՝ 18:00
«Ֆուլհեմ» - «Նյուքասլ»՝ 18:00
«Բորնմուտ» - «Բրենթֆորդ»՝ 18:00
«Սաութհեմփթոն» - «Էվերտոն»՝ 18:00
«Վեստ Հեմ» - «Վուլվերհեմփթոն»՝ 20:30
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.