Տեն Հագ․ «Մանչեսթեր Յունայթեդը» ճիշտ ուղու վրա է, բայց պետք է ավելի լավ աշխատել

22:57   30 սեպտեմբերի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը անգլիական Պրեմիեր լիգայի սեպտեմբերի լավագույն մարզիչի մրցանակը ստանալուց հետո հայտարարել է, որ պետք է ավելի լավ աշխատել։

Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանացել էր «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։

«Այս մրցանակը բոլորիս նվաճումն է։ «Մանչեսթեր Յունայթեդը» ճիշտ ուղու վրա է։ Կատարելագործվելու համար կան շատ հնարավորություններ, եւ մենք դա պետք է անենք։ Պետք է ավելի լավ աշխատել»,- Տեն Հագի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայում 4 անընդմեջ հաղթանակ է տարել եւ 6 տուրից հետո 12 միավորով 5-րդն է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։