Նաիր Տիկնիզյանը չի բացառել, որ կընդունի Հայաստանի հավաքականի հրավերը

14:53   30 սեպտեմբերի, 2022

Մոսկվայի «Լոկոմոտիվի» 23-ամյա պաշտպան Նաիր Տիկնիզյանը չի բացառել, որ կընդունի Հայաստանի ազգային հավաքականի հրավերը, եթե դարձալ ստանա։ Մոտ կես տարի առաջ ֆուտբոլիստի գործակալը հայտնել էր, որ ռուսաստանցի ֆուտբոլիստը մերժվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերը։

«Այո, ես ունեմ մարզական քաղաքացիությունս փոխելու իրավունք, բայց հարցը ցանկությունն է, դեռ ոչինչ չկա։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կապի մեջ ենք։ Ես նրանց վերաբերվում են առավելագույն հարգանքով։

Կյանքում ամեն ինչ կարող է փոխվել։ Ես նրանց ասացի․ «Եթե այսօր ասել եմ «ոչ», ապա վաղը կասեմ «այո»»։ Ամեն ինչ կախված կլինի նրանց ընդունել-չընդունելուց։ Բայց սա չի նշանակում, որ ինչ-որ բան տեղի կունենա։

Չգիտեմ՝ ինչ տեղի կունենա վաղը։ Ապրում ենք այսօրվա օրով։ Երեւի, կես տարի առաջ են զանգել Հայաստանից։ Ես ոչինչ չեմ սպասում։ Հիմա ամենակարեւորը «Լոկոմոտիվն» է, իսկ հավաքականը հիմա երկրորդական է»,- Տիկնիզյանի խոսքը մեջբերում է Sport-express.ru-ն։

Տիկնիզյանը ծնվել է Սանկտ Պետերբուրգում։ 2016-2021-ին եղել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի խաղացող։ Նա հանդես է եկել Ռուսաստանի մինչեւ 19, 20, 21 տարեկանների հավաքականներում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։