18:47 22 հոկտեմբերի, 2012Մոսկվայում ինձ կերկրպագեն բազմաթիվ հայեր, ասել է երկրորդ թեթեւագույնքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը:
«Հայաստանը մոտ է գտնվում Ռուսաստանին: Մոսկվայում բնակվում են մեծ թվով հայեր: Երբ ես գալիս եմ Մոսկվա, մենք 200 հոգանոց խնջույքներ ենք կազմակերպում: Համոզված եմ, որ եթե մենամարտը կայանա 10 հազար հոգանոց մարզադահլիճում, ապա բոլորն ինձ կերկրպագեն»,- Դարչինյանի խոսքը մեջբերում է BoxKO.ru-ն:
Ալեքսանդր Բահտին – Վիկ Դարչինյան մենամարտը կարող է կայանալ Մոսկվայում դեկտեմբերին` WBA վարկածով առաջին ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Դենիս Լեբեդեւ – Գիլերմո Ջոնս մենամարտից առաջ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.