Ռոնալդուի մայրը որդուն հորդորել է վերադառնալ «Սպորտինգ»

14:08   29 սեպտեմբերի, 2022

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը ցանկանում է որդուն դարձյալ տեսնել Լիսաբոնի «Սպորտինգում»։

«Որդուս ասել եմ, որ ցանկանում եմ մինչեւ մահս նրան դարձյալ տեսնել «Սպորտինգում»։ Այս տարին դրա համար չէր, բայց հաջորդ տարի ամեն ինչ կարող է պատահել։

Ռոնալդուի որդին արդեն ասել է, որ ցանկանում է ապրել Լիսաբոնում եւ խաղալ «Սպորտինգում»։ Երազանքս է երկուսին միաժամանակ տեսնել «Սպորտինգում»»,- Մարիա Դոլորեշ դուշ Սանտուշ Ավեյրուի խոսքը մեջբերում է Nova Genta-ն։

Կրիշտիանու Ռոնալդուն «Սպորտինգի» սան է, 2003-ին տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։ Նրա որդին այժմ խաղում է մանչեսթերյան ակումբի ակադեմիայում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։