Սալիհամիջիչը՝ Մանեի հարմարման խնդիրների մասին․ Սենեգալցին 1 ամիս է գոլ չի խփել

23:28   28 սեպտեմբերի, 2022

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը խոսել է թիմի նորեկ, 30-ամյա հարձակվող Սադիո Մանեի հարմարման խնդիրների մասին։ Սենեգալցի ֆուտբոլիստը արդեն մեկ ամիս գոլ կամ գոլային փոխանցում չի կատարել գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմում։

«Սադիո Մանեին որոշակի ժամանակ է պետք Բունդեսլիգայում հարմարվելու համար, բայց դա անպայման տեղի կունենա։ Մշտապես խոսում եմ նրա հետ։ Ես գիտեմ, թե ինչ է նշանակում լինել նորեկ, փոխել երկիրը, քաղաքը, հայտնվել տարբերվող ֆուտբոլային մշակույթում։

Հարմարման գործընթացը կավարտվի, նա կհարմարվի, եւ դա կդրսեւորվի խաղադաշտում։ Մանեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, եւ մենք վայելում ենք նրա հետ աշխատանքը»,- Սալիհամիջիչի խոսքը մեջբերում է գերմանական Bild-ը։

Մանեն «Լիվերպուլից» է տեղափոխվել «Բավարիա» եւ գլխավորում է մյունխենյան թիմի  ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստների ցուցակը։ Նրա տարեկան աշխատավարձը 22 միլիոն եվրո է։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։