Բենզեման՝ Դի Ստեֆանոյից ստացած գլխավոր խորհրդի մասին

20:05   28 սեպտեմբերի, 2022

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման հիշել է Արքայական ակումբի լեգենդար ֆուտբոլիստ Ալֆրեդո Դի Ստեֆանոյից (մահացել է 2014 թվականին 88 տարեկանում) ստացած գլխավոր խորհուրդը։ 

«Դի Ստեֆանոն միշտ ասում էր ինձ, որ պետք է հավատալ սեփական երազանքին եւ վայելել ամեն պահը «Ռեալում»։ Ես հետեւում եմ այդ խորհրդին եւ անում եմ դա «Ռեալի» ամեն հանդիպման եւ մարզման ժամանակ։ Ես ինձ հրաշալի եմ զգում այստեղ։ Հաջողակ մարդ եմ, որ կարող եմ խաղալ աշխարհի լավագույն ակումբում։

Արդեն լիարժեք վերականգնվել եմ եւ անհամբեր սպասում եմ կիրակնօրյա խաղին։ Պատրաստ եմ խաղալ»,- Բենզեմայի խոսքը մեջբերում է իսպանական Marca-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Բենզեման իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 6 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Իսպանիայի առաջնության հաջորդ տուրում «Ռեալը» հոկտեմբերի 2-ին կընդունի «Օսասունային»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։