Իտալիայի առաջնության հանդիպումն առաջին անգամ կսպասարկի կին մրցավար

19:37   28 սեպտեմբերի, 2022

Մարիա Սոլե Ֆերիերի Կապուտին կլինի առաջին կին մրցավարը Իտալիայի Ա Սերիայի առաջնությունում, հաղորդում է Sky Sport-ը։

Անցած մրցաշրջանում 32-ամյա մրցավարը նորամուտն է նշել Բ Սերիայում։ Անցած տարվա հոկտեմբերին նա սպասարկել էր «Չիտադելայի» եւ ՍՊԱԼ-ի հանդիպումը։ Երկու անգամ էլ նա եղել է Ա Սերիայի թիմերի մասնակցությամբ Իտալիայի գավաթի խաղարկության հանդիպումների գլխավոր մրցավար։

Մարիա Սոլե Ֆերիերի Կապուտին կլինի Իտալիայի առաջնության 8-րդ տուրի «Սասուոլո» - «Սալերնիտանա» հանդիպման գլխավոր մրցավարը։ Խաղը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։