Բենզեման վերադարձել է «Ռեալի» ընդհանուր խումբ

17:51   28 սեպտեմբերի, 2022

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման վերականգնվել է վնասվածքից հետո եւ վերսկսել է մարզումները իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի ընդհանուր խմբում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Բենզեման վնասվածք էր ստացել սեպտեմբերի 6-ին Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում, շոտլանդական «Սելթիկի» դեմ հանդիպման 30-րդ րոպեին եւ փոխարինվել։ «Ռեալը» հաղթել էր 3:0 հաշվով։

Արքայական թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 2-ին՝ Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում ընդունելով «Օսասունային»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։