Լուիս Էնրիկե․ Մենք դարձյալ եզրափակիչ փուլում ենք, եւ դա մեծ ուրախություն է

11:41   28 սեպտեմբերի, 2022

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է 1:0 հաշվով հաղթանակը Պորտուգալիայի թիմի նկատմամբ եւ Ազգերի լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճելը։ Միակ գոլը 88-րդ րոպեին խփել է Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան։

«Ֆուտբոլը հրաշալի մարզաձեւ է, որում հաղթանակը տխրության դեմ լավագույն հակաթույնն է։ Պորտուգալիան գերազանց թիմ է։ Առաջին խաղակեսում չափազանց շատ պահանջեցի վերահսկել գնդակը, եւ դա հաջողվեց։ Առաջին խաղակեսում մրցակցին ցույց տվեցինք, որ գնդակը մերն է։ Երկրորդ խաղակեսում զգացողություն ունեի, որ գոլն անպայման կլինի։ Մենք դարձյալ եզրափակիչ փուլում են, եւ դա մեծ ուրախություն է»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Իսպանիան խմբում 11 միավորով գրավեց առաջին տեղը, Պորտուգալիան 10 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը։ Կիսաեզրափակիչ են դուրս եկել նաեւ Նիդեռլանդների, Իտալիայի եւ Խորվաթիայի հավաքականները։ Ազգերի լիգայի կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան 2023թ․ հունիսի 14-15-ին, եզրափակիչն ու երրորդ տեղի համար խաղը՝ հունիսի 18-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։