Խոակին Կապառոսի հետխաղային ասուլիսը Դուբլինում՝ ուղիղ

01:04   28 սեպտեմբերի, 2022

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Ազգերի լիգայի վերջին տուրում Իռլանդիայի թիմին 2:3 հաշվով պարտվելուց հետո հետխաղային ասուլիսում պատասխանում է լրագրողների հարցերին։

B լիգայի առաջին խմբում Հայաստանի հավաքականը 3 միավորով գրավեց վերջին տեղը եւ նահանջեց C լիգա։ Իռլանդիան նախավերջինն է՝ 7 միավոր։

Խմբի առաջատար Շոտլանդիայի հավաքականը 0:0 հաշվով խաղաց Ուկրաինայի թիմի հետ եւ 13 միավորով գրավեց առաջին տեղը՝ բարձրանալով A լիգա։ Ուկրաինան 11 միավորով գրավեց երկրորդ տեղը։

Ազգերի լիգա, 6-րդ տուր, B լիգա, առաջին խումբ

Իռլանդիա - Հայաստան՝ 3:2 (տեսանյութ)

Ջոն Իգան, 18, Մայքլ Օբաֆեմի, 52, Ռոբերտ Բրեյդի, 90+1, 11մ - Արտակ Դաշյան, 71, Էդուարդ Սպերցյան, 73

Հեռացումներ՝ Հովհաննես Համբարձումյան, 89, Արտակ Դաշյան, 90, երկրորդ դեղին քարտ

Շոտլանդիա - Ուկրաինա՝ 0:0



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։