Մեսի․ Մենք պատրաստ ենք ճակատամարտին

22:08   27 սեպտեմբերի, 2022

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին խոսել է աշխարհի առաջնությունից իր սպասելիքներ մասին։

«Մենք պատրաստ ենք պայքարի բոլոր մրցակիցների հետ։ Մենք միշտ նույն ֆուտբոլն ենք ցուցադրում՝ անկախ մրցակցից։ Մեր նպատակը տիտղոսն է։

Գիտենք, որ լինելու է շատ բարդ առաջնություն, բայց մենք պատրաստ ենք ճակատամարտին։ Ունենալու ենք բարդ խումբ եւ շատ կարեւոր է առաջին խաղում հաղթանակ տանելը»,- Մեսիի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Խմբային փուլում Արգենտինայի հավաքականի մրցակիցները կլինեն Լեհաստանի, Մեքսիկայի եւ Սաուդյան Արաբիայի թիմերը։ Աշխարհի առաջնությունը Քաթարում կմեկնարկի նոյեմբերի 20-ին, կավարտվի դեկտեմբերի 18-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։