Գրիզման․ Ֆրանսիայում չեն ցանկանում խոսել, որ պարտության պատճառը կազմի փոփոխություններն են

21:14   26 սեպտեմբերի, 2022

Մադրիդի «Աթլետիկոյի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է Ազգերի լիգայում Դիդիե Դեշամի գլխավորած թիմի անհաջող մրցելույթի մասին։ Վերջին տուրում ֆրանսիացիները 0:2 հաշվով պարտվել են Դանիայի թիմին։ Ֆրանսիան 5 միավորով գրավել է երրորդ տեղը։ Առաջին խմբում հաղթող է դարձել Խորվաթիայի թիմը, որը կշարունակի պայքարը փլեյ-օֆֆում։

«Մարզիչը ցանկանում է թիմում տեսնել նոր խաղացողների, իսկ մենք փորձում ենք գտնել լուծումներ։ Ֆրանսիայում չեն ցանկանում խոսել, որ պարտության պատճառը կազմի փոփոխություններն են։ Եթե անհատական պայքարում ենք տանուլ տալիս, դա մտածելակերպի խնդիր է։

Մենք թույլ խաղացինք հարձակման գծում։ Բայց լավ է, որ այս ամենը տեսանք աշխարհի առաջնությունից առաջ։ Արդյունքների համար չեմ անհանգստանում։ Մենք ունենք թիմ եւ մարզիչ, որը բարձր նպատակներ է դնում։ Մնացածը մեզնից է կախված»,- Գրիզմանի խոսքը մեջբերում է L'Equipe-ը։

Աշխարհի առաջնության խմբային փուլում Ֆրանսիայի հավաքականի մրցակիցները կլինեն Ավստրալիայի, Դանիայի եւ Թունիսի հավաքականները։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։