ՀԱՕԿ․ Ֆուտբոլի ազգային հավաքականը չափազանց հարգալից է մրցակիցների նկատմամբ ու նրանց առջև լայնորեն է բացում իր դարպասի դռները

14:09   26 սեպտեմբերի, 2022

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքն անդրադարձել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պարտությանը Ազգերի լիգայի նախավարեջին տուրում։ Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Երեւանում ընդունել էր Ուկրաինայի թիմին եւ պարտվել 0:5 հաշվով։

« . . . Հայկական ֆուտբոլում թե երբ կավարտվի կատակերգությունը, հայտնի չէ: Մի բան պարզ է, որ մեր թիմերը, առաջին հերթին ազգային հավաքականը, չափազանց հարգալից է մրցակիցների նկատմամբ ու նրանց առջև լայնորեն է բացում իր դարպասի դռները:

Ազգերի լիգայի մրցաշարի հերթական տուրում մեր ազգայինը, սեփական հարկի տակ, ջախջախիչ ՝ 0 : 5 հաշվով պարտվեց Ուկրաինայի ընտրանուն:  

Այլ մեկնաբանություն չանենք:

Վաղը՝ սեպտեմբերի 27-ին, ՀՀ ֆուտբոլի հավաքականը Իռլանդիայում կհյուրընկալվի տեղի գլխավոր թիմին»,- նշվում է ՀԱՕԿ-ի հաղորդագրությունում:  



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։