Սերենա Ուիլյամս․ Հիմա Մարիա Շարապովան է իմ լավագույն ընկերուհին

10:28   26 սեպտեմբերի, 2022

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող, կարիերան ավարտած ամերիկացի Սերենա Ուիլյամսը պատմել է, որ շատ է մտերմացել ռուսաստանցի Մարիա Շարապովան, որը նույնպես ավարտել է կարիերան, արդեն երկար տարիներ ապրում է ԱՄՆ-ում, վերջերս մայր է դարձել։

«Հիմա Մարիա Շարապովան է իմ լավագույն ընկերուհին։ Ներիր Կարոլինա Վոզնյացկի։ Մարիան առաջինն է, ում կարող եմ զանգել եւ քննարկել առօրյա գործեր։ Մայրությունը մեզ շատ է մտերմացրել։ Մենք նաեւ ընդհանուր մոտեցումներ ունենք որոշ ոլորտներում ներդրումների հարցով»,- Սերենա Ուիլյամսի խոսքը մեջբերում է Tennis up to date-ը։

Սերենա Ուիլյամսը կարիերայի ընթացքում նվաճել է WTA շարքի 73 տիտղոս մենախաղում, 23 տիտղոս՝ զուգախաղում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։