ՄՕԿ-ն անհանգստացած է IBA-ի երեւանյան կոնգրեսի որոշումով

21:07   25 սեպտեմբերի, 2022

Միջազգային օլիմպիական կոմիտեն անհանգստացած է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) երեւանյան արտահերթ կոնգրեսի որոշումով, հաղորդում է tass.ru-ն։ Կազմակերպության նախագահի նոր ընտրություն անցկացնելուն դեմ էին քվեարկել կոնգրեսի 106 մասնակիցներ, կողմ՝ 36։

Այդ քվեարկության շնորհիվ IBA-ի ռուսաստանցի նախագահ Ումար Կրեմլյովը եւս չորս տարի կղեկավարի սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան։

ՄՕԿ-ը նաեւ դժգոհ է, որ կոնգրեսից մի քանի օր առաջ վիճահարույց մեղադրանքների հիման վրա կասեցվել է Ուկրաինայի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցումը  IBA-ին։

ՄՕԿ-ը երեւանյան կոնգրեսի որոշումը կքննարկի գործկոմի առաջիկա նիստում։

2019 թվականից ՄՕԿ-ը Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարությունից պահանջում է իրագործել բարեփոխումներ։  IBA-ն զրկվել է 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի բռցնքամարտի մրցաշարի կազմակերպումից։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։