Պորտուգալիան հաղթեց Չեխիային, Շվեյցարիան՝ Իսպանիային (տեսանյութ)

00:54   25 սեպտեմբերի, 2022

Ազգերի լիգայի A լիգայի երկրորդ խմբի նախավերջին տուրում Պորտուգալիայի հավաքականը հյուրընկալվեց չեխերին եւ առավելության հասավ 4:0 հաշվով։

Նույն խմբում Իսպանիայի հավաքականն ընդունեց շվեյցարացիներին եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։

Պորտուգալիան 10 միավորով գլխավորում է երկրորդ խմբի մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Իսպանիայից։ Շվեյցարիան երրորդն է՝ 6 միավոր, Չեխիան վերջինն է՝ 4 միավոր։

Սեպտեմբերի 27-ին Պորտուգալիան տանը կմրցի իսպանացիների հետ։ Այդ խաղում կվիճարկվի փլեյ-օֆֆի ուղեգիրը։

Ազգերի լիգա, 5-րդ տուր

A լիգա, երկրորդ խումբ

Չեխիա - Պորտուգալիա՝ 0:4 (տեսանյութ)

Դիոգու Դալոտ, 33, 52, Բրունու Ֆերնանդեշ, 45+2, Դիոգու Ժոտա, 82

Չիրացրած 11մ՝ Պատրիկ Շիկ (Չեխիա), 45+6

Իսպանիա - Շվեյցարիա՝ 1:2 (տեսանյութ)

Ժորդի Ալբա, 55 - Մանուել Ականջի, 21, Էրիկ Գարսիա, 58, ինքնագոլ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։