Ազգերի լիգա․ Շոտլանդիայի հավաքականն ուժեղ էր Իռլանդիայի թիմից (տեսանյութ)

00:38   25 սեպտեմբերի, 2022

Ֆուտբոլի Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներ Շոտլանդիայի եւ Իռլանդիայի հավաքականները Գլազգոյում անցկացրին նախավերջին տուրի հանդիպումը։

2:1 հաշվով հաշվով հաղթեցին շոտլանդացիները եւ 12 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ 10 միավորով երկրորդ տեղում է Ուկրաինան, որը Երեւանում ավելի վաղ 5:0 հաշվով պարտության էր մատնել Հայաստանի թիմին։

Իռլանդիան 4 միավորով երրորդն է, Հայաստանի թիմն ունի 3 միավոր եւ վերջինն է։ Վերջին տուրում սեպտեմբերի 27-ին Իռլանդիայի եւ Հայաստանի հավաքականները Դուբլինում կվիճարկեն տեղը B լիգայում։ Պարտության կամ ոչ ոքիի դեպքում Հայաստանի թիմը կնահանջի C լիգա։

Ազգերի լիգա, 5-րդ տուր

B լիգա, առաջին խումբ

Շոտլանդիա - Իռլանդիա՝ 2:1 (տեսանյութ)

Ջեք Հենդրի, 49, Ռայան Քրիստի, 82, 11մ -  Ջոն Իգան, 18

Հայաստան - Ուկրաինա՝ 0:5 (տեսանյութ)

Ալեքսանդր Տիմչիկ, 22, Ալեքսանդր Զուբկով, 57, Արտյոմ Դովբիկ, 69, 84, Դանիլո Իհնատենկո, 81



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։