Էրլինգ Հոլանդը 21-րդ գոլը խփեց Նորվեգիայի հավաքականում, որը պարտվեց Սլովենիային (տեսանյութ)

22:07   24 սեպտեմբերի, 2022

Ազգերի լիգայի B լիգայի նախավերջին տուրում Սլովենիայի հավաքականն ընդունեց նորվեգացիներին եւ կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։

Խաղի հաշիվը 47-րդ րոպեին բացեց Նորվեգիայի հավաքականի եւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, որը 21-րդ գոլը խփեց ազգային թիմում անցկացրած 22-րդ խաղում։

Նորվեգիան 10 միավորով մնաց չորրորդ խմբի առաջին տեղում, Սլովենիան 5 միավորով երրորդն է։ Երկրորդ տեղում ընթացող Սերբիայի հավաքականը 4 խաղից հետո ունի 7 միավորո, վերջին տեղում գտնվող Շվեդիան՝ 3 միավոր։

Ազգերի լիգա, 5-րդ տուր

B լիգա

Չորրորդ խումբ

Սլովենիա - Նորվեգիա՝ 2:1 (տեսանյութ)

Անդրաժ Շպորար, 69, Բենիամին Շեշկո, 81 - Էրլինգ Հոլանդ, 47

Սերբիա - Շվեդիա՝ 22:45 (Երեւանի ժամանակ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։