Ալեքսանդր Պետրակով․ Հայաստանի հավաքականի համար շատ դաժան խաղ էր

20:13   24 սեպտեմբերի, 2022

Հայաստանի հավաքականի համար շատ դաժան խաղ էր: Աջակցությունս եմ հայտնում Խոակին Կապառոսին:

Այս մասին հետխաղային ասուլիսում ասել է Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Ուկրաինայի հավաքականին եւ պարտվեց 0:5 հաշվով:

«Ֆուտբոլն այդպիսին է,  դաժան է: Ես եղել եմ այս իրավիճակում, որում այժմ գտնվում է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը: Սեպտեմբերի 21-ին Շոտլանդիայի հետ խաղում ես նույն վիճակում էի:

Ուզում եմ իմ աջակցություն հայտնել Հայաստանի հավաքականի մարզիչին եւ թիմին:  Հայաստանի հավաքականի համար սա շատ դաժան խաղ էր:

Շնորհակալություն եմ հայտնում հայերին:  Շատ եմ հարգում Հայաստանը: Շնորհակալ եմ մեզ այսպես ջերմ ընդունելու համար»,- ասաց Ալեքսանդր Պետրակովը:

Նախորդ խաղում Ուկրաինան 0:3 հաշվով պարտվել էր շոտլանդացիներին։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։