Լրագրողները բոյկոտեցին Խոակին Կապառոսի ասուլիսը՝ պահանջելով նրա հրաժարականը

19:33   24 սեպտեմբերի, 2022

Լրագրողները բոյկոտեցին Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային ասուլիսը: Միակ հարցը, որը 0:5 հաշվով պարտությունից հետո հետաքրքրում էր լրագրողներին, Կապառոսի հրաժարականն էր: 

Խոակին Կապառոսը բոյկոտող լրագրողներին ասաց, որ ինքը պայմանագիր ունի մինչեւ նոյեմբերի 20-ը եւ կարող է լքել ասուլիսի սրահը, եթե այլ հարցեր չունեն: Լրագրողների մի մասը հեռացավ սրահից:

Իսպանացի մասնագետը մեկնաբանեց խոշոր հաշվով պարտությունը:

«Չկարողացանք արժանի պատասխան տալ: Կարծում եմ, որ խաղի հաշիվը չափազանց դաժան էր մեզ համար: Ուկրաինացիներն քանի անգամ մոտեցան մեր դարպասին եւ այդքան  էլ գրավեցին այն: Ուկրաինացիները մաքսիմալ արդյունավետությամբ գործեցին: Դա լավ թիմ լինելու նշանն է:

Պետք է նշեմ, որ Բ լիգայում հանդես են գալիս ուժեղ հավաքականներ: Դրա ապացույցն այն է, որ հաջորդ մրցաշրջանում Բ լիգայում է հանդես գալու Անգլիայի նման հզոր հավաքականը: Ինչ վերաբերում է խաղային ձեռագրին, մենք շատ ուժեղ հավաքականի դեմ էինք հանդես գալիս: 0:0 հաշվի ժամանակ ունեինք մեր գոլային պահերը»,- ասաց Խոակին Կապառոսը:

Հայաստանի թիմը չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց 1:14 ընդհանուր հաշվով։

Ազգերի լիգա, 5-րդ տուր

B լիգա, առաջին խումբ

Հայաստան - Ուկրաինա՝ 0:5 (տեսանյութ)

Ալեքսանդր Տիմչիկ, 22, Ալեքսանդր Զուբկով, 57, Արտյոմ Դովբիկ, 69, 84, Դանիլո Իհնատենկո, 81

Հայաստան․ Դավիթ Յուրչենկո, Արտակ Դաշյան, Հովհաննես Համբարձումյան, Հրայր Մկոյան (Տարոն Ոսկանյան, 75), Անդրե Կալիսիր, Ժիրայր Մարգարյան (Ժորդի Մոնրո, 75), Վահան Բիչախչյան (Հովհաննես Հարությունյան, 46), Արտակ Գրիգորյան, Խորեն Բայրամյան, Տիգրան Բարսեղյան (Ժիրայր Շաղոյան, 63), Լուկաս Սելարայան (Արթուր Սերոբյան, 82)։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.