Մեսի․ Դարձյալ հաճույք եմ ստանում ֆուտբոլից

14:38   24 սեպտեմբերի, 2022

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին պատմել է, որ վերջնականապես հարմարվել է փարիզյան ակումբում եւ դարձյալ հաճույք է ստանում ֆուտբոլից։

«Հիմա ես ինձ շատ ավելի լավ եմ զգում անցած մրցաշրջանի համեմատ։ Հասկանում էի, որ հարմարման փուլն այդպես էլ անցնելու է։ Այս մասին նախկինում էլ խոսել եմ։

Այս տարին այլ կերպ է ամեն ինչ դասավորվում։ Արձակուրդից վերադարձել եմ այլ մտքերով, ավելի սովոր ակումբին, հանդերձարանին, թիմակիցներիս եւ խաղին։ Դարձյալ հաճույք եմ ստանում ֆուտբոլից»,- Մեսիի խոսքը մեջբերում է TyC Sports-ը

Ֆրանսիայի առաջնության 8 տուրում Մեսին խփել է 4 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։ Չեմպիոնների լիգայի 2 խաղում նա խփել է 1 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։