Julius Baer Generation Cup. Մագնուս Կարլսենը եզրափակիչում է

01:33   24 սեպտեմբերի, 2022

Աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենը դուրս եկավ Julius Baer Generation Cup օնլայն մրցաշարի եզրափակիչ։ Նորվեգացի շախմատիստը կիսաեզրափակիչում մրցեց գերմանացի Վինսենտ Կեյմերի հետ եւ պարտության մատնեց 4 պարտիայում՝ 3:1 (2-ական ոչ ոքի եւ հաղթանակ)։

Եզրափակիչում Մագնուս Կարլսենի մրցակիցը կլինի հնդիկ Արջուն Էրիգաիսին, որը թայ-բրեյքում 2:0 հաշվով պարտության մատնեց վիետնամցի Լե Կուանգ Լիեմին։ Հիմնական չորս պարտիաներում գրոսմայստերները տարել էին մեկական հաղթանակ, երկու պարտիա էլ ավարտել ոչ ոքի։

Julius Baer Generation Cup-ի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։ Meltwater Champions Chess Tour-ի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է։

Julius Baer Generation Cup-ը Meltwater Champions Chess Tour-ի 9 մրցաշարերից 7-րդն է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։