Արոնյանը հաղթեց Իվանչուկին, դուրս եկավ 1/4 եզրափակիչ եւ կխաղա Կարլսենի հետ

23:09   21 սեպտեմբերի, 2022

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար (ԱՄՆ) Լեւոն Արոնյանը դուրս եկավ Julius Baer Generation Cup օնլայն մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Նախնական փուլի վերջին երեք տուրերում Լեւոն Արոնյանը հաղթեց հնդիկ Պրագնանադհային, ոչ ոքի խաղաց խորվաթ Իվան Սարիչի հետ, պարտության մատնեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկին եւ 21 միավորով (հաղթանակի համար տրվում էր 3 միավոր, ոչ ոքիի համար՝ 1 միավոր) գրավեց 8-րդ տեղը։

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Լեւոն Արոնյանը կմրցի նախնական փուլում առաջին տեղը գրաված աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։

Julius Baer Generation Cup-ի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։ Meltwater Champions Chess Tour-ի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է։

Julius Baer Generation Cup-ը Meltwater Champions Chess Tour-ի 9 մրցաշարերից 7-րդն է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։