Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով զոհվել է «Նոայի» ակադեմիայի երկու սան

19:29   21 սեպտեմբերի, 2022

Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով զոհվել են Երեւանի «Նոա» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի երկու սաներ։

«Խորը ցավով տեղեկացանք, որ սեպտերի 13-ին Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով հերոսաբար զոհվել են «Նոա» ակադեմիայի սաներ, 19-ամյա Հենրիկ Սաֆարյանը և Հայկ Հակոբյանը։ Աստված հոգիներդ լույսի մեջ պահի, սիրելի Հենրիկ և Հայկ,

«Նոա» ակումբի և ակադեմիայի անունից ցավակցություն ենք հայտնում Հենրիկի և Հայկի ընտանիքներին և բոլոր մտերիմներին։ Հավերժ փառք հերոսներին»,- նշվում է «Նոայի» ցավակցական հաղորդագրությունում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.