Արսեն Հարությունյանն անորոշ ժամանակով հետաձգել է հարսանյաց արարողությունը (ֆոտո)

15:34   21 սեպտեմբերի, 2022

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը ֆեյսբուքյան գրառումով հայտնել է, որ հետաձգում է հարսանյաց արարողությունը։

«Երկրի պատերազմական վիճակից ելնելով և հարգելով զոհերի հիշատակը,

սեպտեմբերի 28-ին կայանալիք իմ հարսանյաց արարողությունը հետաձգվում է՝ անորոշ ժամանակով !!!

Ուզում եմ, որ բոլորիս աղոթքները լինի ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ մասին»,- գրել է Արսեն Հարությունյանը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։