Ազգերի լիգա․ Հայաստան - Ուկրաինա հանդիպման տոմսերի գները

12:17   20 սեպտեմբերի, 2022

Սեպտեմբերի 20-ին մեկնարկում է սեպտեմբերի 24-ին անցկացվելիք Ազգերի լիգայի Հայաստան -Ուկրաինա հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը tickets.ffa.am կայքում։ Տոմսերի վաճառքը տոմսարկղում կմեկնարկի սեպտեմբերի 23-ին։

Տոմսերը հնավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Անձնագրային նույնականացումն իրականացվելու է նաև Վ. Սարգայանի անվան «Հանրապետական» ստադիոնի տոմսարկղում։

Տոմսերի գներն են․

Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ

Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ

Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ

Մեկ անձը կարող է գնել ոչ ավելի, քան երկու տոմս։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։