Մահացել է ՀԱՕԿ նախկին փոխնախագահ, «Հայաստան» ՄՄ-ի նախկին նախագահ Ռազմիկ Ստեփանյանը

17:34   19 սեպտեմբերի, 2022

80  տարեկանում մահացել է ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախկին փոխնախագահ, «Հայաստան» մարզական միության նախկին նախագահ Ռազմիկ Անուշավանի Ստեփանյանը, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:

«Շնորհալի ըմբիշ էր,   Հայաստանի, ԽՍՀՄ և միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող ու  մրցանակակիր: Գործուն սպորտին հրաժեշտ տալուց հետո համալրել  է  հունահռոմեական ըմբշամարտի մարզիչների շարքը:

Կազմակերպչական հմտությունների շնորհիվ  տարբեր պաշտոններ է  վարել  հարազատ   «Սպարտակ»  ԿՄԸ հանրապետական խորհրդում, դարձել կազմակերպության նախագահ, ապա  միավորված հանրապետական  հինգ ԿՄԸ-ների՝   «Հայաստան»  մարզական միության փոխնախագահ և նախագահ:

Շուրջ երկու տասնամյակ զուգահեռաբար  եղել  է   ՀԱՕԿ փոխնախագահ:

Անվանի մարզական գործիչը  նպաստել  է  երկրում  ֆիզկուլտուրայի և սպորտի մասսայականացման  ու զարգացման գործին, որի համար  արժանացել  է  տասնյակ  պարգևների և կոչումների:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն  ցավակցում է մարզաշխարհի երախտավորի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին:

Նրա հիշատակը վառ կմնա ճանաչողների հիշողությունում:

Հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին,  Շահումյանի գերեզմանատան հարակից  «Զոլեր»  սգո սրահում (Գրիգոր Հասրաթյան 25 / 3), ժամը 18:00-ին», նշվում է հաղորդագրությունում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։