«Բարսելոնան» կրկնել է Գվարդիոլայի օրոք ցուցադրած արդյունավետության ցուցանիշը

14:09   19 սեպտեմբերի, 2022

«Բարսելոնան» իսպանացի Չավիի գլխավորությամբ կրկնել է 2010 թվականին Իսպանիայի առաջնությունում ցուցադրած արդյունավետության ցուցանիշը։ Նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայից հետո կատալոնական թիմն առաջին անգամ Իսպանիայի առաջնության 5 խաղում անընդմեջ առնվազն 3 գոլ է խփել, հաղորդում է AS-ը։

Իսպանիայի ընթացիկ առաջնության առաջին տուրում «Ռայո Վալիեկանոյի» հետ 0:0 հաշվով խաղալուց հետո «Բարսելոնան» 4:1 հաշվով հաղթել է «Ռեալ Սոսիեդադին», 4:0 հաշվով՝ «Վալյադոլիդին», 3:0 հաշվով՝ «Սեւիլիային», 4:0 հաշվով՝ «Կադիսին», 3:0 հաշվով՝ «Էլչեին»։

«Բարսելոնան» 15 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Ռեալից» հետ է 2 միավոր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։