Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը սկսեց մարզական հավաքը

12:20   19 սեպտեմբերի, 2022

Ազգերի լիգայի հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները․

Վարազդատ Հարոյան - «Անորտոսիս» (Կիպրոս)
Հովհաննես Համբարձումյան - «Անորտոսիս» (Կիպրոս)
Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Ժորդի Արարատ - «Ինդեպենդիենտե Մեդեյին» (Կոլումբիա)
Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Հրայր Մկոյան - «Արարատ»
Հակոբ Հակոբյան -«Արարատ-Արմենիա»
Ստյոպա Մկրտչյան - «Արարատ-Արմենիա»
Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
Սերոբ Գալստյան - «Արարատ»

Համապատասխանաբար «Փյունիկը» և «Ուրարտուն» ներկայացնող Դավիթ Յուրչենկոն, Ստանիսլավ Բուչնևը, Արտակ Դաշյանը, Հովհաննես Հարությունյանը, Արսեն Բեգլարյանը, Ժիրայր Մարգարյանը և Սերգեյ Մկրտչյանը հավաքին կմիանան Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ այսօր նախատեսված «Ուրարտու» - «Փյունիկ» հանդիպումից հետո։

Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներից Խորեն Բայրամյանը և Էդուարդ Սպերցյանը հավաքին կմիանան այսօր, Անդրե Կալիսիրը, Լուկաս Սելարայանը և Էդգար Բաբայանը՝ սեպտեմբերի 20-ին:

Այսօր երեկոյան թիմը կանցկացնի առաջին մարզումը:  

Սեպտեմբերի 24-ին Երևանում անցկացվելիք Հայաստան - Ուկրաինա հանդիպումից հետո հավաքականը սեպտեմբերի 25-ին կմեկնի Իռլանդիա, որտեղ սեպտեմբերի 27-ին կանցկացնի Ազգերի լիգայի վերջին հանդիպումը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։