«Ռեալը» պարտության մատնեց «Աթլետիկոյին» (տեսանյութ)

00:56   19 սեպտեմբերի, 2022

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում տեղի ունեցավ մադրիդյան դերբին «Աթլետիկոյի» եւ «Ռեալի» մասնակցությամբ։ 2:1 հաշվով առավելության հասան հյուրերը։

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի գոլերն առաջին խաղակեսում խփեցին բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն եւ ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմից հաշվի տարբերությունը վերջին րոպեներին կրճատեց իսպանացի պաշտպան Մարիո Էրմոսոն, որը ավելացված ժամանակում երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց։

«Ռեալը» 6 հաղթանակից հետո 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնայից»։ «Աթլետիկոն» 7-րդն է՝ 10 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Աթլետիկո» - «Ռեալ»՝ 1:2 (տեսանյութ)

Մարիո Էրմոսո, 83  -  Ռոդրիգո, 18, Ֆեդերիկո Վալվերդե, 36

Հեռացում՝ Մարիո Էրմոսո («Աթլետիկո»), 90+1



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։