Արսեն Հարությունյանը՝ աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր

20:18   18 սեպտեմբերի, 2022

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը երկրորդ անգամ նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալ:

Սերբիայում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը բրոնզե մեդալի համար գոտեմարտում վստահ հաղթանակով հռչակվեց բրոնզե մեդալակիր: 61 կգ քաշայինների պայքարում Հարությունյանը բրոնզե մեդալը վիճարկեց ԱՄՆ ներկայացուցիչ Սեթ Էնթոնի Գրոսի հետ եւ ոչ մի հնարավորություն չտալով մրցակցին՝ հաղթեց ժամանակից շուտ 12:0 հաշվով:

Հարությունյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 12:2 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջահոնգիրմիրզա Տուրոբովի նկատմամբ։ Գոտեմարտը տեւել էր 2 րոպե։ Քառորդ եզրափակիչում 0:10 հաշվով  պարտվել էր Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ճապոնացի Ռեյ Հիգուտիին, որը դուրս է եկել եզրափակիչ։

Միակ սփոփիչ գոտեմարտում Հարությունը մրցեց 2022 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, ալբանացի Իսլամ Դուդաեւի հետ եւ համառ պայքարում կամային հաղթանակ տարավ 12:11 հաշվով:

Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալակիր էր դարձել նաեւ 2021 թվականին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ավարտեց պայքարը աշխարհի առաջնությունում մեկ բրոնզե մեդալով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։